National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2021
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԺ պատվիրակության ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը
1 / 6

Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը: Պատվիրակության անդամներն ունեցել են 8 ելույթ, որոնք վերաբերել են արցախյան վերջին  պատերազմի հետեւանքներին եւ ռազմագերիների հարցին:

«Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը, բարձրաձայնել ենք գերիների վերադարձի արհեստական ձգձգումը, նրանց նկատմամբ անմարդային վերաբերմունքի փաստերը, պատերազմում ահաբեկիչների ներգրավման հարցերը»,- ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 2-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Կոնջորյանը թեժ բանավեճ է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում: Պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ  Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները:

Հայաստանին աջակցող ելույթներ են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը, ինչպես նաեւ շվեդ ու բելգիացի պատգամավորներ:

ԵԱՀԿ նախագահը նշել է, որ թեեւ հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, սակայն երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am